Մզկիթի վերածված Սբ․ Սոֆիայի տաճարի մոլլան օգոստոսի 2-ին հանկարծամահ է եղել՝ պաշտոնում հարատևելով ընդամենը մեկ շաբաթ։
Մեկ շաբաթի կարճ ու երկար լինելը որոշելը թողնելով Ձեզ՝ եկեք ինձ առանձնապես թույլ չտամ հաստատապնդելու, թե Աստծո դատաստանը գործեց, բայց և հավասարապես կասկածի տակ առնեմ, թե եղածը պատահականության արդյունք էր։
Սակայն թույլ տվեք, այս անգամ առանց կարծիք հաշվի առնելու, միանշանակ պնդել, որ ամեն տան մեջ ի՛ր կանթեղը պիտի վառվի։
Այլապես խաթարվում է Տիեզերական օրենքը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ․Գ․
Հիշեցնենք, որ Թուրքիայի գերագույն վարչական դատարանը ս/թ հուլիսի 10-ին չեղարկել էր Սբ․ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին 1934 թ․ որոշումը, որից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր տաճարը կրկին մզկիթի վերածելու հրամանագիր ստորագրելու մասին։
6 օգոստոսի 2020